Ինչպես հայտնի է, երեկ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ տեղի ունեցած քննարկմանը: Հանդիպման ընթացքում անդրադարձել են ԼՂ հակամարտության գոտում ս.թ. ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակին և դրանից դուրս գալու ուղիներին:
Մեր համաքաղաքացիները հիմնականում տեղյակ էին երեկ տեղի ունեցած հանդիպման մասին և նույնիսկ դրական առաջընթաց էին տեսնում: Համենայնդեպս, ArmLur.am-ի հարցվածները հիմնականում կարծում էին, որ հարցը պետք է լուծվի բանակցություններով, սակայն դրա հետ մեկտեղ պետք է հզորանա երկիրը, քանի որ, նրանց խոսքով, միայն ուժեղների հետ են հաշվի նստում:
Մանրամասները`ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան