ՌԴ Դաշնային Խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսման հույս է հայտնել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
«Հույս ունենք, որ այժմ կվերականգնվի, կվերսկսվի երկխոսությունը»,-ասել է Մատվիենկոն Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Օկտայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ:
ԴԽ խոսնակն ընդգծել է, որ կոնֆլիկտի ռազմական լուծում չկա, և կոնֆլիկտը պետք է լուծել միայն բանակցային ճանապարհով: Նա նաև «առաջին լավ ազդանշան» է անվանել Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: