ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ, մասնակցելով Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին եւ շնորհավորելով ԱԻՆ աշխատողներին, նշել է. «Տարիների ընթացքում մեր հասարակության մեջ ամրապնդվել է այն գաղափարը, որ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մատուցվող ծառայությունների որակը բարձրացել է, եւ այս ինստիտուտը ՀՀ-ում կայացել է: Տասնյակ հազարավոր զանգերը, դիմումները՝ օգնություն ստանալու համար, չեն մնում անպատասխան: Եվ տարեցտարի բարելավելով ծառայությունների որակն ու մակարդակը՝ դուք կարողանում եք բարձրացնել ՀՀ քաղաքացիների վստահությունը ձեր նկատմամբ»: Սա այն եզակի դեպքերից է, երբ Տ. Սարգսյանի նշած առաջընթացն իրապես առկա է:
ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ