«Հող հանձնողին հանձնենք հողին» նախաձեռնությունն այսօր Ազատության հրապարակում նախաձեռնել էր քննարկում: Նրանց հաղորդագրության մեջ ասվում է.
«Վիեննայում կայացած հանդիպումից հետո իրեն ՀՀ նախագահ հռչակած անձը հայտարարեց 800հա հողի զիջման մասին ու նաև ավելացրեց, որ ովքեր դեմ են թող գնան հետ վերցնեն…
Այո ՄԵՆՔ դեմ ենք ու հետ կվերցնենք, բայց մինչև հանձնողին չհանձնենք, երաշխավորված չենք լինին , որ նորից չի հանձնվի վերցրածը…
Մայիսի 20-ին ժամը 18:00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում , իսկ մնացածը տեղում …
Չակերտները չբացենք…»
ArmLur.am-ի թղթակիցը ֆիքսեց, որ քննարկմանը ներկա էին ընդամենը 4 հոգի: Եվ կազմակերպիչները չգիտեին քննարկում կլինի, թե ոչ: