Ինչպես արդեն նախoրոք հայտարարվել էր, փետրվարի 26-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում Էմմին պետք է ներկայացներ 4 երգ, որպեսզի հեռուստադիտողն ու ժյուրին 50/50 հարաբերակցությամբ ընտրեին այս տարի «Եվրատեսիլում» ներկայացվելիք երգը: Սակայն, հասկանալի պատճառներով (կապված Էմմի հոր` քանդակագործ Դավիթ Բեջանյանի անժամանակ մահվան հետ) երգի ընտրությունը հետաձգվել է անորոշ ժամկետով: Նկատենք, որ ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալուց հետո անհաջողությունները հետապնդում են երգչուհուն: Նա վերջին ամիսներին տքնաջան աշխատում էր` պատրաստվելով մենահամերգի, որի արդյունքը, սակայն, չկարողացան տեսնել նրա ծնողները, որոնք համերգի նախօրեին վթարի ենթարկվեցին: Իսկ սիրելի հոր մահն արդեն լրջագույն փորձություն է եվրատեսիլյան բեմն այնքան երազած երիտասարդ երգչուհու համար: Հուսանք, որ Էմմին, այնուամենայնիվ, իր մեջ ուժ կգտնի հաղթահարելու այդ վիշտն ու ըստ արժանվույն հանդես գալու Դյուսելդորֆում:
ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ