ԱԱԾ-ն 2015թ.-ին 103 մլն դրամ է ծախսել ծառայողական մեքենաներ գնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն պահպանման ծախսերը 2015 թվականի բյուջեով նախատեսվել էր 17 միլիարդ 38 միլիոն դրամ, իսկ ֆինանսավորումը կատարվել է 16 միլիարդ 787 միլիոն դրամ: Այս մասին այսօր ԱԺ-ի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց ՀՀ ԿԱ ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանը:

Նա ասաց, որ նշված գումարը բաշխվել է ընթացիկ ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի միջև: Իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են 283 միլիոն 729 հազար դրամ: ԱԱԾ պետի տեղակալը նշեց, որ տրանսպորտային սարքավորումներ ձեռքբերելու համար նախատեսված է եղել 103 միլիոն դրամ, որով ձեռք է բերվել թվով 14 մարդատար մեքենա, որոնցից յուրաքանչյուրն արժեցել է 7 միլիոնից 7.5 միլիոն դրամ:




Լրահոս