Կորցրած դիրքերի վերահսկողությունը հայկական կողմի մոտ է. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասկանալի է, չէ որ և ԼՂՀ ղեկավարությունը, և ռազմաքաղաքական ղեկավարությունը բոլոր խնդիրները քննարկում են: Այդ տարածքներում դիրքերի դասավորվածությունն այնպիսին է, որ վերահսկողությունը, նախաձեռնողականությունը հայկական կողմի ստորաբաժանումների մոտ են: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հայկական կողմի կորցրած տարածքներին, այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Միշտ դիրքերի տեղաշարժ լինում է և դա չպետք է երբեք վախեցնի մեզ: ՊԲ-ն իր առջև դրված խնդիրը կատարել է», – նշեց նախարարը:
Դիտարկմանը, որ ադրբեջանական կողմը մեզ մեղադրում է մասսայական զենքի կիրառման մեջ, Օհանյանը ասաց. «Ադրբեջանական կողմը պետք է առաջին հերթին պատասխան տա այն պատերազմական գործողությունների, հանցագործությունների կատարման համար: Այդ ամենը հերյուրանքներ են, սուտ են»:

Մանրամասները` ArmԼur.am-ի տեսանյութում




Լրահոս