ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) պատվիրակությանը՝ կազմակերպության հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Կրիկորյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂՀ և ԱՀՀ միջև համագործակցության ամրապնդման ու հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարևորել է ԱՀՀ հետևողական գործունեությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի ներկայացման ու պաշտպանությանը։




Լրահոս