Որտե՞ղ է իմ նվիրած փողկապը. Էրդողանի կիսաանգլերեն-կիսաթուրքերեն հարցը՝ Հունաստանի վարչապետին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է Ստամբուլում Համաշխարհային հումանիտար գագաթաժողովի շրջանակներում, հետաքրքրվել է, թե ինչու է նա հանդիպմանը եկել առանց իր նվիրած փողկապի:

«Where is kravat? («Որտե՞ղ է փողկապը»)»,- RT-ն մեջբերում է Էրդողանի՝ կիսաանգլերեն և կիսաթուրքերեն հարցը:

Հունաստանի վարչապետը խոստացել է հաջորդ անգամ կրել փողկապը:




Լրահոս