Հայաստանի շախմատի ֆեդերացիան սեպտեմբերին Բաքվում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային մասնակցելու որոշում դեռ չի կայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը, թե ՖԻԴԵի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել է, որ հայ շախմատիստները մասնակցելու են Բաքվում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային:
«Դեռ այդպիսի որոշում չկա: Մենք քննարկում ենք, բայց դեռ որոշում չի կայացվել: Մեզ առաջարկ է եղել, թե ցանկալի կլիներ, որ մենք մասնակցենք, սակայն որոշում դեռ չի կայացվել, ուղղակի իրենք, հավանաբար, ներկայացրել են իրենց ցանկությունը»,- ասաց Լպուտյանը