Ինչպես հայտնում է BBC-ն, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մերժել է զիկա վիրուսի պատճառով այս ամառ կայանալիք Ռիոյի Օլիմպիական խաղերը տեղափոխելու կամ հետաձգելու կոչը:
Համաձայն ԱՀԿ-ի` խաղերի հետաձգումն էապես չի փոխի վիրուսի տարածումը, որը շատ լուրջ բնածին արատների է հանգեցնում:
ԱՀԿ-ն ստացել է բաց նամակ, որում ասվում է, որ ավելի քան 100 առաջատար գիտնականներ ասել են, որ զիկա վիրուսի մասին նոր բացահայտումները «ոչ էթիկական» են համարում Օլիմպիական խաղերի կայացումը:
Միջազգային Օլիմպիական Կոմիտեն ասել է, որ ոչ մի պատճառ չի տեսնում Օլիմպիական խաղերը հետաձգելու կամ տեղափոխելու համար:
Հիշեցնենք, որ համաճարակը Բրազիլիայում սկսվել է մեկ տարի առաջ, բայց մինչ այժմ շարունակում է տարածվել ավելի քան 60 երկրներում ու տարածաշրջաններում: