Եթե այդքան հեշտ լիներ վերացնել կոռուպցիան, այն վաղուց վերացված կլիներ. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես քննադատությամբ եմ մոտենում ապրիլյան պատերազմի արդյունքների վերանայման այն փորձերին, որոնք հիմա որոշ քաղաքական շրջանակներ փորձում են առաք քաշել: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, խոսելով այն դիտարկման մասին, որ ապրիլյան քառօրյա պատերազմին հայկական կողմն անպատրաստ էր:

«Այո, պատերազմը նաև բացահայտում է խնդիրներ: Այդ խնդիրները պետք է լուծել` հարցականի տակ չդնելով պատերազմի արդյունքը: Հայաստանի զինված ուժերը կատարել են իրենց առջև դրված խնդիրը» , – ընդգծեց նա:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին և հատկապես դրա առկայությանը կրթության ոլորտում, Աշոտյանը ընդգծեց. «Կառավարության ղեկավարի վերջին խոսքից հետո անհրաժեշտ հանձնարարականներ են տրվել: Եթե այդքան հեշտ լիներ վերացնել կոռուպցիան, այն վաղուց վերացված կլիներ»:

Մանրամասները` տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս