Երևանի կենտրոնում «Նիվայից» դուրս եկած քաղաքացիները ծեծելով սպանել են տաքսիստին. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com -ը գրում է, որ քիչ առաջ դաժան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չարենցի, Վարդանանց և Նարդոս փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն:

Հիվանդանոց տեղափոխված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները՝ իսկ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը շտապ փոխանցել են ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածի անուն-ազգանունը Արսեն Սամվելի Խանամիրյան է:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս