Beeline-ի աջակցությամբ տեղի ունեցավ Միրզոյանի անվան քառյակի բարեգործական համերգը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` հունիսի 1-ին Beeline-ի աջակցությամբ տեղի ունեցավ Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի բարեգործական համերգը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Համերգը կայացավ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: Համերգի ընթացքում քառյակը հանդես եկավ դասական երաժշտության մասին համերգ-դասախոսությունով` նախատեսված տարբեր տարիքային խմբերի հանդիսատեսի համար:

«Շնորհավորում եմ բոլոր մանուկներին այս հրաշալի ու պայծառ տոնի կապակցությամբ և մաղթում, որ նրանց բոլոր օրերը հագեցած լինեն այսօրվա դրական լիցքերով ու ժպիտներով: Երեխաները մշտապես գտնվում են Beeline-ի ուշադրության կենտրոնում, և մենք ուրախ ենք աջակցել այն միջոցառումներին, որոնք օգնում են երեխաների կյանքը դարձնել ավելի լավը և նրանց համար կերտել պայծառ ապագա», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Բարեգործական միջոցառումների շրջանակում թանգարանում նաև բացվեց «Այբ» դպրոցի, IQ մանկապարտեզի և «Աուտիզմ ազգային հիմնադրամ»-ի «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը, որը կգործի մինչև հունիսի 15-ը: Տեղի ունեցավ նաև ֆիլմի դիտում: Միջոցառումներից ստացված շահույթը կփոխանցվի արտասահմանում բուժման կարիք ունեցող երեխաների օգնության հիմնադրամին:

Հիշեցնենք, որ Քառյակի գործունեության ընթացքում երաժիշտները հաջողությունների են հասել բազմաթիվ միջազգային մրցույթներում և հայտնի են դարձել ոչ միայն մեր երկրում, այլ նաև ամբողջ աշխարհում: Երաժիշտներից յուրաքանչյուրն ունի անվանական պարգևներ և մրցանակներ՝ հայրենիքն ըստ արժանվույն ներկայացնելով բազմաթիվ միջազգային բեմերում կայացած հյուրախաղերի ժամական: 2015 թ. նոյեմբերից Քառյակը պաշտոնապես հանդիսանում է լարային գործիքների համար լարեր և աքսեսուարներ արտադրող «D’addario Kaplan” – “D’Addario artist» ամերիկյան ընկերության տարածաշրջանային դեմքը: Beeline-ը Քառյակի մշտական գործընկերն է 2013թ.-ից։




Լրահոս