Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ քննարկում են անցկացրել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը:
Հանդիպման ժամանակ կողմերը նշել են ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի միջև գործընկերային հարաբերություններն ու քննարկել Դաշինքի ուժերի համար Ադրբեջանի տարանցիկ հնարավորությունները:
«Էլմար Մամեդյարովը ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացի մասին մանրամասն տեղեկություն է ներկայացրել և ընդգծել, որ Վիեննայի հանդիպումը (ՀՀ և Ադրբեջանի նախագահների) բարենպաստ պայմաններ է ստեղծում հակամարտության կարգավորման հարցով ինքնուրույն բանակցություններ սկսելու համար»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: