Բեռլինում թուրքերն ու ադրբեջանցիները բողոքի ակցիա են անցկացրել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի դեմ, որն այսօր կարող է ընդունվել Բունդեսթագում:
Report-ի փոխանցմամբ՝ ակցիային ավելի քան 10 հազար մարդ է մասնակցել:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Բրանդենբուրգյան դարպասների մոտ հնչել են «Բունդեսթագ, հարգիր եվրոպական իրավունքը», «Ցեղասպանության մասին ստերին՝ ոչ» և այլ արտահայտություններ: Հաղորդվում է նաև, որ բարձրացվել են Գերմանիայի, Ադրբեջանի, Թուրքիայի, Եգիպտոսի և Պաղեստինի դրոշները: