Սերժ Սարգսյանը նոր ռեֆերենտ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ, Արտյոմ Սեդրակյանը նշանակվել է ՀՀ նախագահի ռեֆերենտ.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ կետը՝ որոշում եմ.

Արտյոմ Սեդրակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի ռեֆերենտ»:

d8aaf86187410840074be4b6937b4ca8

Աշխատանքային գործունեություն

2013թ. փետրվարից զբաղեցնում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետի պաշտոնը:

2004-2013թթ. ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ որպես իրավաբանական վարչության ավագ սպա, գլխավոր մասնագետ:

2002-2004թթ. ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարի վարչական ապարատում` որպես սպա-իրավաբան:

2004թ. առ այսօր դասավանդում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայում:

2011թ. առ այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում զբաղվում է գիտական գործունեությամբ` որպես ավագ գիտաշխատող 2014-2015թթ․ որպես հրավիրված դասախոս դասավանդել է ՀՀ Արդարադատության ակադեմիայում։

Կրթություն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի դոկտորանտ է:

2009թ. սովորել է Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության բարձրագույն դպրոցում (Թավիթյան կրթաթոշակ, Թաֆթսի համալսարան, ԱՄՆ):

2002-2006թթ. սովորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայում:

2000-2002թթ. սովորել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայում: 1996-2000թթ. սովորել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատում:

2015թ․ ավարտել է Եյլի համալսարանի՝ Կորսեռա ծրագրով առաջարկվող 3-ամսյա հեռավար դասընթացը (ԱՄՆ)։

2016թ․ ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը։ Գիտական աստիճանը` իրավաբանական գիտությունների թեկնածու Գիտական կոչումը` դոցենտ Զինվորական կոչումը` պահեստազորի «մայոր» Դասային աստիճանը` ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդական,ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի խորհրդական:

Պարգևները` ՀՀ արդարադատության նախարարության պատվոգիր, ՀՀ ՊՆ պատվոգիր` «Անբասիր ծառայության համար-1-ին աստիճան», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան», «ՀՀ զինված ուժեր—20 տարեկան» ՀՀ զինված ուժերի մեդալներ, ««Համագործակցության համար» ՀՀ դատախազության մեդալ, Զինվոր հայրենյաց» մեդալ Օտար լեզուները՝ ռուսերեն, անգլերեն Ամուսնացած է, ունի որդի Մենագրություն «Զինվորական հանցագործությունները՝ որպես ռազմական անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ» Ուսումնամեթոդական ձեռնարկ «Համեմատական սահմանադրական իրավունք», Հրապարակումների ժողովածու «Իրավունք և հանցագործություն»,«Իրավունք և անվտանգություն» Տեղեկատվական ձեռնարկ «Այլ պետություններում բնակվող հայերի համար ձեռնարկ»` համահեղինակությամբ:

Ավելի քան 20 գիտական հոդվածներ (հետազոտության ոլորտները՝ իրավագիտություն, արտաքին քաղաքականություն, ազգային անվտանգություն, իրավունքի, ազատության և անվտանգության տեսական հիմնախնդիրներ):




Լրահոս