Ինչպես հայտնի է, նախօրեին ՀՀ պաշտպանության փոխնախարար նշանակվեց Դավիթ Փախչանյանը, նա միաժամանակ նշանակվել է նաեւ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ:
Վերջինիս կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա «Այբ» ակումբ, «Այբ» կրթական եւ «Բենհուր Փախչանյան» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրն է, 2014-ից մինչ նշանակման պահը հանդիսացել է «Դիլիջան կենտրոնական դպրոցի» եւ «Այբ» կրթական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահը:
Ի դեպ, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում ուսանելու ժամանակ անցել է ռազմական պատրաստություն, ունի պահեստազորի լեյտենանտ զինվորական կոչում:
Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ պաշտպանության նորանշանակ փոխնախարար Դավիթ Փախչանյանը ժամկետային զինվորական ծառայություն չի անցել: