![](https://armlur.am/wp-content/uploads/2015/05/Yuri-Khachaturov.jpg)
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին դուրս են գրել հոսպիտալից: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:
Հիշեցնենք, որ Խաչատուրովին վիրահատել էին հունիսի 3-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Նրա վիճակը վիրահատությունից հետո նորմալ էր գնահատվում, սակայն վիրահատության հետ կապված մանրամասներ չեն հրապարակվում: