Սամվել Բաբայանին ստել են. ընդունելություն ստանալ չի հաջողվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սամվել Բաբայանը միջնորդների միջոցով արդեն մեկ ամսից ավել է՝ տարբեր ձեւաչափերով բանակցում է Հայաստանի եւ Արցախի իշխանությունների ղեկավարության հետ: Նրա նպատակն այն է, որ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն ընդունեն իրեն, լսեն մտահոգություններն ու մասնագիտական խորհուրդները: Սակայն առայժմ չի ստացվել:

Այս փաստը «կամանդուշչիի» շրջապատի շատ ներկայացուցիչների խիստ բարկացրել է, քանի որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալուց առաջ նրան հավաստիացրել են, որ քառօրյա պատերազմը քաղաքական դաշտի բազմաթիվ հակասությունների հարթման առիթ է դարձել, եւ Բաբայանն այդ իմաստով չի կարող խնդիր ունենալ: Ավելին՝ Բաբայանին հավաստիացրել են նաեւ, որ Հայաստան վերադառնալուց հետո ընդունելության արժանանալու խնդիրը մեխանիկորեն կլուծվի: Սակայն հիմա պարզվել է, որ Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունը չի ցանկանում նրա հետ որեւէ առնչություն ունենալ: Լավագույն դեպքում կարող են չխանգարել: Սակայն Արցախում Բաբայանի թիվ մեկ կողմնակից Հայկ Խանումյանի ծեծը կարծես թե այդ խոստումն էլ է ի դերեւ հանում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս