Ես ինքս կողմնակից եմ, որ մենք մեր հակաօդային ուժերն առանձին վերցրած` անկախ զարգացնենք: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հակաօդային համակարգի ստեղծմանը, այս մասին նշեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Մտավախություն կա, որ նման փաստաթղթեր ստորագրելով` մեր հույսը դնում ենք այլ կառույցների վրա և մեզ մոտ չենք զարգացնում այդ համակարգը: Իմ դեմ քվեարկելու համար հիմք է եղել այն, որ ապրիլյան պատերազմից հետո բարձրացրել են ՌԴ-ի զենքի վաճառքը Ադրբեջանին, և այդ խնդիրը բարձրաձայնել ենք: Այստեղ է, որ ՌԴ-ն պետք է դադարեցնի նոր զենքի մատակարարումը. մինչև դա չկա, ես եղած համագործակցությանը չեմ հավատում», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան