Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից հետ կվերցվի 26 ավտոմեքենա և կտրվի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Համապատասխան որոշումն արդեն ընգրկված է կառավարության վաղը կայանալիք նիստում:
«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 26 միավոր տրանսպորտային միջոցը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն հավելվածի, հետագայում օտարելու նպատակով», – նշված է որոշման մեջ”
Հավելենք, որ ուսումնասիրելով օտարվող մեքենաները, պարզ են դառնում, որ դրանք հիմնականում 1998-2007 թվականների արտադրության մեքենաներ են: