Արդեն հայտնել ենք, որ Գերմանիայի խորհրդարանում հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի ընդունումից հետո Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց «Արևմտահայոց այզգային համագումար» կազմակերպության հիմնադիր անդամ, պատգամավոր Արագած Ախոյանի հետ, ով նշեց, որ Աթեշյանի նամակն իր համար ամենևին էլ անակնկալ չէր: «Ես նրան վաղուց եմ ճանաչում, արդեն երկար տարիներ: Նա վաղուց արդեն գործում է այդ դաշտում: Նա ուղղակի թուրքական իշխանությունների դեսպանն է հայկական եկեղեցում», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան