ՊԲ-ը հրամանատարաշտաբային զորավարժություն է անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՊԲ 2013թ. պատրաստության պլանի համաձայն՝ սեպտեմբերի 16-ից 20-ը, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ գործող միավորման և ենթակա զորամասերի հրամանատարների ներգրավմամբ, անց է կացվել հրամանատարաշտաբային զորավաժություն, որը ղեկավարում էր ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը. հայտնում է ԼՂՀ ՊԲ կայքը:
 
Զորավարժության ընթացքում հաշվի են առնվել ինչպես տարածաշրջանային ռազմաքաղաքական ներկա իրադրությունից բխող հավանական զարգացումները, այնպես էլ մարտավարական խնդիրների լուծման համար անհրաժեշտ պայմանները:
 
Զորավարժության անցկացման նպատակն էր բարձրացնել ուսուցանվող հրամկազմի գիտելիքներն ու գործնական կարողությունները, միավորումների ու զորամասերի հրամանատարների և շտաբների ունակությունները պաշտպանողական ու հարձակողական մարտերի վարման ժամանակ: Զորավարժության ժամանակ, որը մեկնարկել է “տագնապ” ազդանշանով, պայմանականորեն խաղարկվել են այնպիսի գործողություններ, ինչպիսիք են պաշտպանողական մարտի նախապատրաստումը, վարումը, վերախմբավորումն ու հարձակման կազմակերպումը:




Լրահոս