Ինչո՞ւ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը մինչ օրս չի քննարկվել. Ռուբիկ Հակոբյանը` կառավարությանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն այսօր ԱԺ նիստերի դահլիճում հետաքրքրվեց, թե ինչու դրական վերաբերմունքի արժանացած «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի ու Թևան Պողոսյանի օրենքի նախագիծը մինչ այժմ քննարկման չի դրվել:

«Դրանով մենք ցանկանում ենք փակել բոլոր բացերն ու բացառել կրթությամբ, գիտությամբ զբաղվելու պատրվակով ծառայությունից խուսափելու դեպքերը», – ասաց Ռուբեն Հակոբյանը:

Ի պատասխան՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ իրենք իսկապես դրական են վերաբերում նախագծին ու պատրաստվում էին այն քննարկել, սակայն հայտնաբերվել են որոշակի բացեր, որոնք լրացնելու համար էլ այն ուղարկվել է լրամշակման:

Մանրամասները ` տեսանյութում




Լրահոս