Ադրբեջանի դեսպանի հայտարարությունների նպատակն է քողարկել իր երկրի ձախողված ռազմական ագրեսիան. ՌԴ­ ում Հայաստանի դեսպանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը նման հարցազրույցների միջոցով առաջին հերթին նպատակ ունի քողարկել ադրբեջանական իշխանությունների կողմից այս տարվա ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ ձախողված ռազմական ագրեսիան: Նման հայտարարություն է տարածել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը` մեկնաբանելով ՌԴ­ում Ադրբեջանի դեսպանի մեկնաբանությունները, որոնցով Փոլադ Բյուլբյուլօղլին կրկին բարձրաձայնել է ՄԱԿ­ի ԱԽ­ի հայտնի բանաձևերի մասին և հանդես եկել պատերազմի վերսկսկման սպառնալիքներով:

«Այն, որ այդ ագրեսիայի նախաձեռնողը եղել է Ադրբեջանը` կասկած չի հարուցում: Հարցազրույցի միջոցով բոլոր վերջին հայտարարություններում Ադրբեջանի դեսպանը փորձում է ամեն կերպ մոռացության տալ սեփական խոսքերը, որոնք նա արտահայտել է ղարաբաղական հակամարտության գոտում խոշորամասշտաբ ռազմական գործողությունների սկսումից մի քանի ժամ անց, որոնք ապացուցում են, որ հենց Ադրբեջանն է ռազմական արկածախնդրության նախաձեռնողը: Իսկ նրա հետագա վստահեցումները նախատեսված են միայն իր անտեղյակ հայրենակիցների համար:

Մենք կրկին հիշեցնում ենք, որ ՄԱԿ­ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերին հղումները հակամարտության կարգավորման միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների առանձին դրույթների ադրբեջանական ընտրովի մեկնաբանություններով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հանդիսանում են առկա փաստաթղթերի կանխամտածված խեղաթյուրում: Այդ առումով, առաջարկում ենք Ադրբեջանի դեսպանին` ուսումնասիրել ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի պատրիարք Վլադիմիր Կազիմիրովի` ուրբաթ օրը հրապարակված վերլուծությունը: Փաստերն ու իրողությունները խեղաթյուրված նման հայտարարությունները և ադրբեջանցի գործընկերների մեկնաբանությունները չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս ջանքերին, որին իբր ձգտում է Ադրբեջանը:

Ինչ վերաբերում է խնդրի ռազմական հնարավոր լուծման հերթական հիշեցմանը, ապա կցանկանայինք ընդգծել, որ Ադրբեջանի` Ռուսաստանին 1994 թվականին ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատման միջնորդ դառնալու խնդրանքից անցել է բավականին մեծ ժամանակ, որպեսզի համոզվեր ուժային տարբերակի անհնարինության մասին: Եթե որևէ մեկի մոտ եղել են նման հույսեր, ապա դրանք այս տարվա ապրիլի սկզբին փլուզվել են: Դրա համար անտրամաբանական է Ռուսաստանում հանդես գալ նման հռետորաբանությամբ, առավել ևս, որ Ռուսաստանը հերթական անգամ նախաձեռնություն է դրսևորում հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակման համար»,­ -նշված է ՌԴ­ում Հայաստանի դեսպանության հայտարարության մեջ:




Լրահոս