«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամներն այժմ Ազգային ժողովի դիմաց ակցիա են իրականացնում ընդդեմ ՀՀ և ՌԴ միջև ՀՕՊ համաձայնագրի: Նախաձեռնության անդամներն իրենց հայտարարության մեջ նշել են. «Ներկայիս իրավիճակում, երբ մեծ են պատերազմական սպառնալիքները, իսկ Ռուսաստանն իրեն դրսևորել է որպես թշնամական երկիր կամ ոչ վստահելի դաշնակից և շարունակում է զենքի մատակարարումը Ադրբեջանին, նման համաձայնագրի վավերացումը պետական դավաճանություն է, որով Բ26-ը և Ազգային ժողովում կոճակ սեղմող հանցագործները Հայաստանի և Արցախի հակաօդային պաշտպանությունը հանձնում են օտարին: Սա նաև ռազմական ծանր հանցագործություն է, քանի որ պատերազմական իրավիճակում հենց հակաօդային պաշտպանությունն է որոշում պատերազմի ընթացքը, իսկ Ադրբեջանին զենք վաճառող Ռուսաստանը հնարավորություն կստանա իր շահերից ելնելով, պաշտպանել կամ չպաշտպանել Հայաստանի և Արցախի օդային տարածքը»:
Ցույցի մասնակիցները պաստառներով ԱԺ-ի դիմաց ներկայացրեցին այն սպառնալիքները, որոնք առկա են այդ համաձայնագրում:
Մանրամասները` տեսանյութում: