Պաշտոնյաներից շատերը «ֆեյքերի» տակ են գործում. Սերժ Սարգսյանը համացանցում ակտիվ, սակայն անտեսանելի օգտատեր է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան պաշտոնյաներից քչերն են իրենց անունով հանդես գալիս սոցցանցերում. նրանցից շատերը «ֆեյքերի» տակ են գործում: Երկրի առաջին դեմքը` Սերժ Սարգսյանը, բավականին ակտիվ, սակայն անտեսանելի օգտատեր է, ասում են` «այփադը ձեռից ցած չի դնում»: Ինչպիսի՞ օգտատեր է Գալուստ Գրիգորիչը։ «Նա որեւէ սոցցանցում գրանցված չէ, որեւէ էջ նրա անունով գրանցված չէ, եւ որեւէ մեկը նրա էջը չի վարում»: Ինչո՞ւ: «Որովհետեւ ԱԺ-ն աշխատում է շատ հրապարակային, ու դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց ԱԺ նախագահի մամլո խոսնակը: Օբամայից է՞լ եք բաց աշխատում. նա ՖԲ-ում էջ ունի: «Անհատական մոտեցման խնդիր է»: Պահպանողական-հետադիմակա՞ն եք։ «Չեմ համաձայնի Ձեր ասածի հետ. եթե սոցցանցում կա բարձրացված այնպիսի հարց, որն առնչվում է ԱԺ-ին եւ ԱԺ նախագահին, նա անպայման տեղեկացվում է»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս