«Հայկական վերածնունդը» մասնակցելու է և՛ Գյումրիի, և՛ Վանաձորի ավագանու ընտրություններին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առաջիկա ՏԻՄ ընտրությունները լակմուսի թուղթ են լինելու ՀՀ քաղաքական ուժերի համար՝ 2017-ին ընդառաջ: Ըստ լուրերի, Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը» մասնակցելու է եւ Գյումրիի, եւ Վանաձորի ավագանու ընտրություններին: Գյումրիում նրանց ցուցակը գլխավորելու է ՀՎԿ հնաբնակ Հովհաննես Մարգարյանը, իսկ Վանաձորում՝ հայտնի ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ազգական Արկադի Փելեշյանը, որը կարճ ժամանակում կուսակցության շարքերը համալրել է շուրջ 2 հազար անդամով: Ասում են՝ հատկապես Գյումրիում ՀՎԿ-ն անակնկալներ է պատրաստում: Իսկ առաջիկայում Վանաձորում եւ Գյումրիում սպասվում է ՀՎԿ անդամների հավաք»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս