Կանադայի խորհրդարանն օրինականացրել է էֆթանազիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայի խորհրդարանն  էֆթանազիան օրինականացնող օրինագիծ է ընդունել: Համապատասխան օրինագիծը հավանության է արժանացել սենատի (գերագույն պալատի) կողմից, փոխանցում է CBC News-ը:

Կողմ է քվեարկել 44 խորհրդարանական, դեմ՝ 28-ը:

Համայնքների պալատն ու սենատը երկար ժամանակ բանավիճում էին համապատասխան հարցի շուրջ: Սկզբնապես սենատն ընդունել է օրենքում կատարված շտկումները, սակայն համայնքների պալատը մերժել է այն: Արդյունքում որոշում է ընդունվել շտկումներ չսահմանելու մասին:

Աշխարհում էֆթանազիան օրինականացրած առաջին երկիրը դարձել է Նիդեռլանդները (2002թ.): Դրանից հետո այն օրինականացվել է Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Շվեյցարիայում: ԱՄՆ-ում էվթանազիան օրինականացվել է 4 նահանգներում:




Լրահոս