Պրեմիում բենզին՝ մարզպետարանին. «Ֆլեշ»-ը «հաղթել» է ինքն իրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանը մայիսի 17-ին պայմանագիր է կնքել «Ֆլեշ» ընկերության հետ բենզին գնելու նպատակով: Ըստ այդմ՝ մարզպետարանը գնել է 3 հազար 750 լիտր պրեմիում տեսակի բենզին, որի համար վճարել է 1 մլն 443 հազար 750 դրամ եւ 4 380 լիտր ռեգուլյար տեսակի բենզին՝ վճարելով 1 մլն 598 հազար 700 դրամ:

Ի դեպ, բենզինի գնման նպատակով մարզպետարանի կողմից հայտարարված մրցույթին մասնակցել է միայն «Ֆլեշ»-ը եւ ինքն իրեն էլ «հաղթել»: Այսպիսով՝ Արմավիրի մարզպետարանն ընթացիկ տարվա համար գնել է 8130 լիտր բենզին՝ պարտավորվելով վճարել 3 մլն 42 հազար դրամ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ մարզպետարանը ռեգուլյար տեսակի 1 լիտր բենզինը «Ֆլեշ»-ից գնել է 365 դրամով, իսկ պրեմիում տեսակը՝ 385 դրամով:




Լրահոս