Ժիրայր Սէֆիլյանին զրպարտելու նպատակով վարչախմբի պատվերով պատրաստված՝ Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի 2016 թ. հունիսի 12-ի 197-րդ թողարկումը (https://www.youtube.com/watch?v=eQJG3eZtBg8) վրդովմունքի ալիք է առաջացրել հասարակության և Արցախյան պատերազմի մասնակիցների շրջանում։
Մարդիկ սոցիալական ցանցերում և հեռախոսազանգերով իրենց զարյույթն են արտահայտում կատարվածի առթիվ: Շատերը նաև կոչ են անում շարունակել ականատեսների և բուն ռազմական գործողությունների մասնակիցների շուրթերով ճշմարտության լուսաբանումը և վարչախմբի ստոր ու զրպարտչական գործունեության բացահայտումը:
Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորումը խնդրո առարկա ռազմական գործողության մասնակից Վահան Գեղամյանի հարցազրույցով հանրությանն արդեն ներկայացրել է իրականությունը (տես կից տեսանյութը)
Սակայն, հաշվի առնելով դեպքի հասարակական հնչեղությունը, ինչպես նաև կարևորելով մեկից ավելի աղբյուրներից ճշմարտությունը տեսանելի դարձնելու անհրաժեշտության վերաբերյալ հանրային պահանջը, Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորումը ներկայացնում է ևս մեկ տեսանյութ, որտեղ Թալիշի գումարտակի փոխհրամանատար Ռուդիկ Խաչատրյանը ներկայացնում է խնդրո առարկա ռազմական գործողության ձախողման հարցում, ինչպես նաև Թալիշի առաջին (1992 թ.) տեղահանության ժամանակ Ժիրայր Սեֆիլյանի դեմ պատրաստված զրպարտչական հաղորդման գլխավոր հերոս Արարատ Սարգսյանի և նրա գործընկեր Վալո Սիմոնյանի դերակատարությունը։
Ռուդիկ Խաչատրյանն իր խոսքի ավարտին նրանց հորդորում է ներողություն խնդրել Ժիրայր Սէֆիլյանից՝ ըստ էության այդ զրպարտությանը կամա թե ակամա մասնակից դառնալու համար:
Առդիր՝ Թալիշի գումարտակի փոխհրամանատար Ռուդիկ Խաչատրյանի հարցազրույցը
«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» ՀԿ վարչություն