Այնպիսի բան կատարված չի, որ անհրաժեշտություն լիներ ազատազրկման որոշում կայացնել. Ռազմիկ Պետրոսյանը` Ժիրայր Սէֆիլյանը ձերբակալության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես չգիտեմ` ինչ է կատարվել, բայց, անկախ ամեն ինչից, ազատամարտիկների հետ կապված յուրաքանչյուր խնդիրը բոլորիս համար ցավ է: Իշխանությունները մանավանդ այս վերջին դեպքերից հետո պետք է փոխեն վերաբերմունքը ազատամարտիկի հանդեպ: Մենք այսօր մատաղ սերունդ ենք դաստիարակում, ազատության համար, այս երկրի համար ծառայող ազատամարտիկի հանդեպ այդ վերաբերմունքը լավ չէ, մեղմ ասած»,- ArmLur.am-ի զրույցում, անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալմանն, ասաց «Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը:

Նրա կարծիքով, այնպիսի հանցագործություն չի կատարվել, որի համար անհրաժեշտություն լիներ ձերբակալման որոշում կայացնել: «Ինձ թվում է` այնպիսի բան կատարված չի, որ անհրաժեշտություն լիներ ազատազրկման որոշում կայացնել»,- հավելեց Պետրոսյանը:




Լրահոս