Ստամբուլում գեյ շքերթի ժամանակ ահաբեկչություն նախապատրաստող ռուսներ են բերման ենթարկվել. թուրքական ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող 3 տղամարդ է բերման ենթարկվել, գրում է Newsru-ն՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:

Dogan գործակալության տվյալների համաձայն՝ բերման ենթարկվածներից մեկը Թուրքիայի քաղաքացի է, մյուս երկուսը՝ Դաղստանի քաղաքացիություն ունեցող ռուսներ:

Իր հերթին, Yeni Safak պարբերականը հաստատում է, որ բերման ենթարկված ռուսները Չեչնիայի Հանրապետությունից են:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ անձանցից մահապարտի գոտի, զինվորական համազգեստ, դանակներ, «Իսլամական պետության» մեծ թվով փաստաթղթեր են առգրավվել:

Թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ նրանք պլանավորում էին պայթեցնել իրենք իրենց սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների ամբոխի մեջ:




Լրահոս