ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս է կարգավորվում այն երեխաները ուսուցման լեզվի ընտրությունը, որոնք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Իրինա Շահնազարյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց երեխաների ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են երեխաների ծնողները (նրանց օրինական ներկայացուցիչները):
1-ին եւ 2-րդ դասարանները այլ երկրներում ռուսերենով (կամ այլ օտար լեզվով) ուսուցմամբ դպրոցներում (դասարանում) սովորած ՀՀ քաղաքացիների երեխաները ՀՀ վերադառնալիս ուսումը շարունակում են հայերենով ուսուցմամբ համապատասխան դասարանում:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2015 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել 10 հազար 468 անձ, որից 3156-ը՝ սիրիահայեր, իսկ քաղաքացիությունից հրաժարվել է 2466 անձ: Ի դեպ, անցած հինգ տարիների ընթացքում մոտ 5 անգամ ավելացել է ռուսաց լեզվով կրթություն ստացող աշակերտների թիվը: