ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունիսի 28-ին աշխատանքային այցով եղել է Արագածոտնիմարզում: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել է Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը:
Առաջին կանգառը Ապարան քաղաքն էր, որտեղ նախարարը մարզպետի և Ապարանի քաղաքապետի ուղեկցությամբ եղել է Զբաղվածության գործակալության կողմից կազմակերպված Աշխատանքի տոնավաճառում, որին մասնակցում էին մարզի մի քանի համայնքների 29 գործատու՝ առաջարկելով 92 թափուր աշխատատեղ:
Նախարար Արտեմ Ասատրյանը շփվել է գործատուների և աշխատանք փնտրողների հետ, ծանոթացել առաջարկվող աշխատանքներին,ներկայացվող պահանջներին:
«Աշխատանքի տոնավաճառը մեր զբաղվածության պետական հաջողված ծրագրերից է, որը հնարավորություն է ընձեռում անմիջականշփումների միջոցով աշխատանք փնտրողների և աշխատանք առաջարկողների միջև կապ ապահովել, ինչի արդյունքում աշխատանքգտնելու հնարավորություներն ավելի են մեծանում»,-նշել է նախարարը:
Աշխատանքային այցի շրջանակներում նախարարը ծանոթացել է Ապարան և Աշտարակ քաղաքներում համալիր սոցիալականկենտրոնների համար նախատեսված շենքային պայմաններին, ընդգծել մարզում կենտրոններ ստեղծելու կարևորությունը, որոնքքաղաքացիներին մատուցելու են համալիր սոցիալական ծառայություններ:
Նախարարի խոսքով՝ ծրագրի արդյունքում հանրապետությունում կձևավորվեն շուրջ 55 համալիր սոցիալական կենտրոն:
Նախարար Արտեմ Ասատրյանի աշխատանքային այցի վերջին կանգառը Փարպի համայնքն էր, որտեղ նախարարը ծանոթացել էժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագրերից մեկի՝ «Վարձատրվող հասարակական աշխատանք» ծրագրի արդյունքներին:
Ծրագրի արդյունքում Փարպի համայնքում իրականացվել է մարզադաշտի բարեկարգում, հանդերձարանների կառուցում ևհամապատասխան վերանորոգումներ:
«Վստահ եմ, որ համայնքի բնակչությունը բավականին ոգևորված է ծրագրով, քանի որ պետական ծրագրի շրջանակներումիրականացվել է համայնքային ծրագիր, որը անհրաժեշտ է համայնքի բնակչությանը: Միաժամանակ, ծրագիրը ժամանակավորզբաղված է դարձրել համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին, ովքեր աշխատանքի դիմաց օրական վարձատրվել են 5 հազարդրամ»,-նշել է նախարարը և հավելել, որ «Վարձատրվող հասարակական աշխատանք» ծրագիրը համայնքային ենթակառուցվածքների վերանորոգման, վերակառուցման խնդիրների լուծման տեսանկյունից ժամանակավոր զբաղվածության լավագույն ծրագրերից մեկն է:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին