Պատգամավորները Հռոմի պապին տեսել կարմրել էին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս երկուշաբթի մեկնարկած ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում պատգամավորների մի մասը ակնհայտ տարբերվում էր գործընկերներից, քանի որ նրանց դեմքն այնպես է արեւահարված, կարծես հենց նոր են վերադարձել ծովափից: Իրականում բոլոր այդ պատգամավորները ոչ թե ծով են գնացել, այլ մասնակցել են հունիսի 24-ին եւ 25-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան կատարած այցի շրջանակներում կազմակերպված հրապարակային եւ բացօթյա միջոցառումներին: Իսկ քանի որ պատգամավորների զգալի մասն իր օրվա մեծ մասը հիմնականում աշխատասենյակներում է անցկացնում, արեւի եւ նրանց դեմքի «շփումը» միանգամից իրեն զգացնել է տալիս»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս