«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան խմբակցության հարուստ ու ակտիվ անդամներից մեկը՝ Աբրահամ Մանուկյանը, անհետացել է: Արդեն տևական ժամանակ է՝ ԱԺ նիստերին չի մասնակցում, կարծես Հայաստանում էլ չէ:
Նրանից տեղեկություն չունեն նաև կուսակից ընկերները, այդ թվում՝ կուսակցության ղեկավարը: Նկատենք, որ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ լարվածություն կա Աբրահամ Մանուկյանի և ԲՀԿ-ի միջև, անգամ գրվեց, որ նա ԲՀԿ-ն պառակտելու փորձեր է արել: «Ես տեղեկություններ չունեմ, կարծում եմ, որ տեղին կլինի իր օգնականից պարզեք, թե նա գտնվո՞ւմ է ՀՀ տարածքում, թե ոչ: Ես տևական ժամանակ է՝ չեմ խոսել իր հետ»,-ասաց ԲՀԿ անդամ, պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Իսկ կուսակցությունում երբևէ չե՞ն բարձրացրել այդ հարցը, թե ուր է իրենց խմբակցության անդամը: «Ես վերջին անգամ փորձել եմ նրա հետ կապ հաստատել, չի ստացվել, դա եղել է տևական ժամանակ առաջ, դրանից հետո կապ չեմ ստեղծել, տեղեկություն չունեմ»,-ասաց Էնֆիաջյանը:
Մՙանուկյանի օգնականը՝ Անահիտն ասաց, «Չեմ խոսել պարոն Մանուկյանի հետ, բայց, ինչքան գիտեմ, քաղաքում չէ»:
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ տեղեկություն չուներ: Մեր հարցին նա կտրուկ պատասխանեց՝ ոչ, տեղեկություն չունեմ:
ԲՀԿ անդամներից Միքայել Մելքումյանն էլ ասաց. «Չէ, կապ չկա նրա հետ: Չի ստացվել, վերջին փուլում ֆիզիկապես չեմ կարողացել, ոչ ինքն է կապվել, ոչ ես եմ կապվել իր հետ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօպրվա համարում: