Լոնդոնի «Չելսին» հրաժեշտ տվեց կոլումբացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյին, բրազիլացի Ալեշանդրե Պատոյին ու դարպասապահ Մարկո Ամելիային,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Կապույտները» չեն ցանկացել երկարաձգել Ֆալկաոյի ու Պատոյի վարձակալությունները, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Մոնակոյին» ու «Կորինտիանսին», իսկ Ամելիան դարձել է ազատ գործակալ:
Անգլիայի ավարտված առաջնությունում Ֆալկաոն մասնակցել է 10 հանդիպման, խփել մեկ գոլ: Պատոն անցկացրած երկու խաղում դարձել է երկու գոլի հեղինակ ու կատարել մեկ արդյունավետ փոխանցում: Ամելիան նախորդ մրցաշրջանում չի մասնակցել ոչ մի հանդիպման: