Վթար Գյումրի քաղաքում. Մերսեդեսը բախվել է պատին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 11-ին, ժամը 02.44-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում` Ռոյալ խանութի մոտակայքում, տեղի է ունեցել վթար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մերսեդես E240 մակնիշի 35 OR 204 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հարվածել շինության պատին, ինչի հետեւանքով վարորդ` 1988 թ. ծնված Հ. Բ.-ն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Հրշեջ-փրկարարները Հ. Բ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել վառելիքի արտահոսքը:




Լրահոս