Միխայիլ Գալուստյանը կարող է Սոչիի պատվավոր քաղաքացի դառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայտնի դերասան և հումորիստ Միխայիլ Գալուստյանը կարող է արժանանալ Սոչիի պատվավոր քաղաքացու կոչման: Սոչիի քաղաքային խորհրդի պատգամավորները չորս թեկնածուի են ներկայացրել, ովքեր կարող են արժանանալ քաղաքի պատվավոր բնակչի կոչման: Ցուցակում են ՌԴ վաստակավոր նկարիչ Յուրի Օլեյնիկը, “СДЮСШОР №11”-ի տնօրենի տեղակալ և շախմատի մարզիչ-դասախոս Յուրի Լոբանովը, Հարավային դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիիրավ ներկայացուցիչ Վլադիմիր Ուստինովը և ՈՒՀԱ-ի նախկին հայտնի մասնակից, հումորիստ և դերասան Միխայիլ Գալուստյանը: 
Կոչմանն արժանացած թեկնածուի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 31-ին: Կոչումը կշնորհվի Սոչիի օրվա առթիվ տոնական միջոցառման ժամանակ:




Լրահոս