ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՄԵԿՆԻ ՉԻՆԱՍՏԱՆ
Մոդել, հաղորդավարուհի Աննա Գրիգորյանը հաղթող է ճանաչվել միջազգային Elite Model Look Armenia մրցույթում: Դա նշանակում է, որ Չինաստանում կայանալիք Elite Model Look համաշխարհային մրցույթում Հայաստանը կներկայացնի հենց Աննան: Ի դեպ, մոդելների այս մրցույթը անց է կացվել Թիֆլիսում: Հայաստանը ներկայացրել են երեք գեղեցկուհիներ: Մեր մասնակիցները քասթինգն անցել են Երեւանում, այնուհետեւ մեկնել Վրաստան` մասնակցելու Elite Model Look Georgia & Armenia-ին:

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ
Շոումեն Գարիկ Մարտիրոսյանը ներողություն է խնդրել Շերի երկրպագուներից: «հպչՏՊվÿ»-ի բացառիկ տեսանյութում շոումենը ներողություն է խնդրել, ապա ասել` ո՞վ եմ ես, որ Շերի մասին խոսեմ: Իր կոլեգա-ընկերոջ նման պահվածքի մասին իր ֆեյսբուքյան էջում կարծիք է հայտնել նաեւ դերասան, շոումեն Հայկ Մարությանը. «Գարիկին գիտեմ արդեն 18 տարի: Շատ բաների միջով ենք միասին անցել: Նա իմ ընկերների մեջ ամենատաղանդավորն եւ, որն ավելի կարեւոր է, ամենաաշխատասերներից մեկն է: Գարիկն անընդհատ աշխատում է ինքն իրեն վրա, անգամ հիմա, երբ նա արդեն կայացել է ռուսական շուկայում: Եվ, իհարկե, այսպիսի աշխատասեր մարդը չի կարող չգնահատել ուրիշների աշխատանքը:
Ճանաչելով իրեն մոտիկից` համոզված եմ, որ նա չէր ուզում վիրավորել ո՛չ Շերին, ո՛չ էլ նրա երկրպագուներին: Բայց, ցավոք, իր խոսքը այդպիսի տպավորություն թողեց:
Եվ հասկանալով դա, Գարիկը վերլուծեց կատարվածը եւ ճիշտ որոշում կայացրեց: Նա տղամարդավարի ներողություն խնդրեց եւ ապացուցեց, որ այո, յուրաքանչյուր մարդ կարող է սխալվել, բայց միայն ուժեղ մարդը կարող է ընդունել իր սխալը եւ ուղղել այն»:

ՉԻ ՆՇԵԼ ԾՆՈՒՆԴԸ
Երեկ երգիչ Արամեի ծննդյան 31-ամյակն էր: Արամեն ծնվել է 1982թ. հոկտեմբերի 10-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: 1993թ. տեղափոխվել է Դոնի Ռոստով եւ սովորել այնտեղի միջնակարգ դպրոցում, ապա` լիցեյում: 1993թ.-ից ինքնուս սովորել է նվագել դաշնամուր, կիթառ, հարվածային գործիքներ: Երգել է Դոնի Ռոստովի «Արեւիկ» մանկապատանեկան համույթում: 2004թ. ավարտել է Բիզնեսի կառավարման եւ իրավունքի ինստիտուտի իրավաբանական բաժինը, որից հետո վերադարձել է Երեւան եւ շարունակել երգչի գործունեությունը:
Երգչի ընկերոջ` Արտյոմ Հակոբյանի խոսքով` այս տարի Արամեն զերծ է մնացել տոներից հասկանալի պատճառներով:
Հիշեցնենք, որ oգոստոսի 5-ին  երգչի հայրը հանկարծամահ եղավ:




Լրահոս