ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, եթե անձը վաճառում է իր սեփական բնակարանը, ապա դա ենթակա՞ է հարկման, թե՞ ոչ:

Սլավա Ստեփանյան (38 տարեկան, տնտեսագետ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ս. Ստեփանյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերության համաձայն` այն ֆիզիկական անձը, որը մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու եւ ավելի թվով անգամ կվաճառի իրեն պատկանող կամ ընդհանուր սեփականություն հանդիսացող նույն տեսակի հետեւյալ գույքը՝ բնակարան, առանձնատուն (այդ թվում՝ անավարտ (կիսակառույց)), անձնական օգտագործման ավտոմեքենա, գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի հողեր, ավտոտնակ, ապա հարկվում է ավելացված արժեքի հարկով:
Հարկի հաշվարկման եւ գանձման կարգն ու ժամկետները սահմանված են ՀՀ կառավարության 2009թ. փետրվարի 19-ի N 199-Ն որոշմամբ:

«Իրավունքի իրազեկում» հ/կ


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Ենթադրենք` մարդը մեկ տարվա մեջ անձնական օգտագործման համար մի քանի անգամ մեքենա է գնում ու վաճառում, նշանակում է` նա ստիպված է լինելու դրա համար հարկե՞ր վճարել պետությանը: Մեր կառավարությունն օգտագործում է բոլոր հնարավոր եւ անհնարին եղանակները` շարքային քաղաքացիներից էլ ավելի շատ հարկեր գանձելու համար:




Լրահոս