Հալեպի հայալեզու «Գանձասար» պարբերականը Ֆեյսբուքի պաշտոնական էջում հայտնել է, որ Հալեպում երեկ տեղի ունեցած զինված բախումների ժամանակ հայ զինծառայող է զոհվել:
Զոհվել է սիրիական բանակի հալեպահայ զինծառայող Փանոս Աղազարյանը (ծնվ. 1994թ.):
Ավելի վաղ պարբերականը հայտնել էր, որ Հալեպի բնակչությունը հայտնվել է հրթիռակոծությունների, պայթունների և հրաձգության տակ: Ստորգետնյա պայթյունների հետևանքով քաղաքն ուժգին ցնցվել է:
Հրթիռակոծության են ենթարկվել Մունշիէ, Պոստան Քըլ Ապ, Ճըտէյտէ, Սէյֆ ալ Տաուլէ, Աշրաֆիէ, Շէյխ Թահա, Սաատ Ալլահ Ճապրի, Մերիտիէն և այլ շրջաններ:Բնակչությանը կոչ են արել մնալ առավել ապահով վայրերում և զերծ մնալ վտանգներից: