Եթե ՀՀ կառավարությունն այս տեմպերով շարունակի, պետական պարտքը կհասնի 6 միլիարդ դոլարի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունիսի ընթացքում Հայաստանի պետական պարտքը ավելացել է 73 միլիոն 200 հազար դոլարով: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 343 միլիոն 800 հազար դոլար: Ու եթե ՀՀ կառավարությունն այս տեմպերով շարունակի, ապա մինչեւ տարեվերջ Հայաստանի պետական պարտքը կհասնի 6 միլիարդ դոլարի: Սակայն ամենավտանգավորն այն է, որ պետական պարտքի ավելացմանը զուգահեռ տնտեսությունում ընթացող գործընթացները ոչ մի լավ բան չեն խոստանում:

Այսինքն՝ չկա որեւէ ազդակ, որը հույս կներշնչի, որ առաջիկայում Հայաստանի տնտեսությունում իրավիճակը կշտկվի եւ այն կսկսի արագ զարգանալ, ու պետությունը միջազգային ֆինանսական կազմակերպություններից եւ բանկերից վերցված վարկերը վերադարձնելու հարցում խնդիրներ չի ունենա: Ի դեպ, այս տարվա անցած վեց ամիսների ընթացքում Հայաստանի պետական բյուջեից 44 միլիարդ 500 միլիոն դրամ է ծախսվել՝ պետական պարտքի տոկոսավճարները մուծելու համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս