Մեկ «այո»-ն կամ «ոչ»-ը 17500 դրամ արժե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Հայաստանում խոսվում է փոքր և միջին բիզնեսն առաջ տանելու ծրագրերի մասին, նույն երկրի օրենքները բոլորովին այլ բան են ասում: Եթե անձը որոշել է բիզնես մեկնարկել և ունի ապրանքային նշանի անունը օրինականանցնելու խնդիր, նա պետք է ՀՀ Մտավոր սեփականության գործակալությանը վճարի 17500 դրամ, սպասի չորս ամիս և միայն չորս ամիս անց պարզ կդառնա կա նման անուն շուկայում, թե ոչ:

Եվ, եթե այս պարագայում բախտը չբերի և այդ անունն արդեն օգտագործված լինի, ապա կրկին պիտի դիմի, 17500 դրամ վճարի, դարձյալ սպասի 4 ամիս, մինչեւ պարզվի:

Ճիշտ եւ ճիշտ կոկա-կոլայի նման: Ստացվում է, որ այդ անունը, կա, թե ոչ ասելը մեր երկրում արժի մի ամբողջ չորս ամիս և 17500 դրամ: Հետո էլ խոսում ենք փոքր միջին բիզնեսի զարգացման մասին:




Լրահոս