Կինն ինքն իրեն դանակահարել է` վախենալով, որ ամուսնուն կհայտնեն իր մարմնավաճառ լինելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արշալույս  Փարսադանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. մայիսի 27-ին երեկոյան «Եդեմ» ռեստորանային համալիրում կրակայրիչով հարվածելով` գոռացել և հայհոյել է Քնարիկ Ավանեսյանին, նրանից պահանջել մինչև հաջորդ օրը ժամը 09:00-ն վերադարձնել իր ընկերուհի Կարինե Պետրոսյանի պարտքը՝ սպառնալով հակառակ դեպքում ամուսնուն և հարազատներին հայտնել նրա` մարմնավաճառությամբ զբաղվելու մասին:

Դեպքից հետո Քնարիկ Ավանեսյանը գնալով տուն, ինքնասպանություն գործելու նպատակով, դանակով երկու անգամ հարվածել է իր որովայնին:

Նրա հարզատները հասցրել են կնոջը հիվանդանոց և փրկել նրա կյանքը:

Դատարանում Քնարիկ Ավանեսյանն իր ինքանսպանության փորձի դիմելու իրարամերժ երկու պատճառ է նշել, մի դեպքում ամուսնու պարբերական դաժան վերաբերմունքը, մյուս դեպքում` Արշալույս Փարսադանյանի ենթադրյալ սպառնալիքը` հայտնել ամուսնուն այն, ինչն ըստ էության վաղուց արդեն հայտնի էր:

Դատարնն ուսումնասիրելով փաստերը, վճռել է Արշալույս Փարսադանյանին դատապարտել ազատազրկման՝ 2 /երկու/ տարի ժամկետով:




Լրահոս