«Այն սև ամպերը, որ կուտակվել են այդ մարդու գլխին, ուղղակի ես բառեր չեմ գտնում նկարագրեմ: Սա կառավարության օրենսդիր, գործադիր և հատկապես դատական մարմինների ամենաթողության արդյունքն է: Մատների արանքով նայել այս հարցին, ես նորից եմ կրկնում, որևիցե անգամ կապ չունի այն պնդված և չհաստատված կարծիքին, որի համաձայն նախագահը և իշխանություններն այս հարցի հետ կապ չունեն, բայց անգործության են մատնել այս գործը, նրանք արդեն մեղավոր են: Քանզի անտարբերությունն արդեն հանցագործության մասն է կազմում»- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց բարերար Լևոն Հայրապետյանի իրավապաշտպան Հայկազ Մակարյանը:
Նշենք նաև, որ Հայկազ Մակարյանի ասուլիսից հետո ՀՀ ՄԻՊ-ը կրկին արձագանքել է Լևոն Հայրապետյանի գործին:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփայն, Նարեկ Սարգսյան
Մանրամասներն՝ ArmLur.am-ի տեսանյութում