![](https://armlur.am/wp-content/uploads/2014/06/1344170085_yura-movsisyan4.jpg)
Մոսկվայի «Սպարտակ»-ի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով ներկայումս հանդես է գալիս «Ռեալ Սոլթ-Լեյք»-ում, ռուսական «Чемпионат»-ի հետ զրույցում գնահատել է իր մոսկովյան կարիերան: Հայ հարձակվողը 2013 թվականին էր տեղափոխվել ռուսական ակումբ, իսկ այս տարվա հունվարին վարձակալությամբ տեղափոխվեց ամերիկյան ակումբ:
«Սկզբում ամեն ինչ նորմալ էր, բայց այն ինչ եղավ հետո… այնքան էլ չէի ցանկանա այդ մասին խոսել: Կան դեպքեր կյանքում, որոնք պետք չէ մեկնաբանել: Զուտ ֆուտբոլային տեսանկյունից ես շատ ձեռքբերումներ ունեցա «Սպարտակ»-ում և Ռուսաստանում, չնայած բացասական երևույթներ նույնպես եղել են», – նշել է նա: