Երևանում ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:
-Պարո’ն Մարտիրոսյան, ըստ Ձեզ` ինչու՞ «Սասնա Ծռեր» խումբը գնաց այս քայլին:
-Քանի որ քաղաքական, սոցիալ-տնտեսական, արդարադատութան հետ կապված խնդիրներին լուծումներ չեն առաջարկվել և ճգնաժամն ավելի է խորացել:
-Ի վերջո, առանց զենքի հնարավոր չէ՞ր այս խնդիրը կարգավորել:
-Սահմանադրական հանրաքվեներ են անընդհատ կեղծվում: Դուք տեսնում եք, որ քաղաքացիներն ամեն խնդրի համար պայքարում են:
-Արդեն 2 օր է` ոստիկաններին պատանդ են պահում, կա 1 զոհ…
-Շատ ցավալի է: Այդ ոստիկանն էլ մեր հայրենակիցն է: Երկու կողմից էլ կան վիրավորներ ցանկանում եմ շուտափույթ ապաքինում:
Ավելի մանրամասն` տեսանյութում: